
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու նույն կառույցի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը։ Նա ՌՈ-ում համակարգում է օպերատիվ աշխատանքները, իսկ մի քանի տարի աշխատել է Արցախում։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ա. Տեր-Սահակյանի համար միջնորդել է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նույն աղբյուրների հավաստամամբ՝ Տեր-Սահակյանն արդեն նշանակվել է ՌՈ պետի պաշտոնակատար և որոշ ժամանակ կաշխատի այդ կարգավիճակում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել