
«Մենք հիմա փոքրերից փոքր ածու ենք դառել։ Գիտեք՝ պետության չափերը մեծ դեն են խաղում։ Սա ինչ երկիր է, որ կարող ես մի լուսավոր օր վեր կենալ ու մի օրում հյուսիսից հարավ անցնել, կտրել անցնել վրացական սահմանից մինչև Մեղրի։
Չի կարելի փոքր լինել, այսքան փոքր լինել չի կարելի։ Խեղդեցին մեզ թուրքերը, բոլշևիկներն էլ ժամանակին։ Մենք շատ սխալներ արեցինք, 20-րդ դարասկզբին, մենք էլ սխալվեցինք, չէր կարելի այդքան սխալվել։ Այսինքն՝ պետք է հասկանանք, որ եթե 10 միլիոն ենք աշխարհում, այդ 10 միլիոնի հայացքը պետք է դեպի Հայաստանը լինի, բայց Հայաստանը պետք է հզոր լինի։
Սակայն այս մի փոքրիկ հավի ծերտի չափ տարածքում դժվար է հզորանալ, բայց մենք պետք է փորձենք, մենք այն ժողովուրդն ենք, որ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվար վիճակը։ Եթե կարողացանք Ղարաբաղը վերադարձնել, ուրեմն մենք շատ բաների ենք ընդունակ»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել