HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դատարանը պարտավորեցնում է հերքում տպագրել արդեն գոյություն չունեցող թերթում

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Սուսաննա Բաղդասարյանի հայցն ընդդեմ ներկայումս լույս չտեսնող «Հայք» թերթի խմբագրության և նախկինում այդ թերթի (այժմ` «Ժողովուրդ» օրաթերթի և «lragir.am» կայքի) թղթակից Արման Գալոյանի և Սվետլանա Առաքելյանի:

Հիշեցնենք, որ Սուսաննա Բաղդասարյանը պահանջում էր հերքել «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում երկրորդ  պատասխանողի ( Սվետլանա Առաքելյանի) հեղինակած «Սպանության հետքերով» հոդվածում հրապարակված, հանգուցյալ որդու հիշատակը պղծող, բարի համաբավն ու անունն արատավորող տեղեկությունները:

Համաձայն վճռի՝ Սվետլանա Առաքելյանը պարտավոր է հերքել «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակված «Սպանության հետքերով» խորագրով հոդվածում Հայկ Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել նույն «Հայք» թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո «Հերքում» խորագրի ներքո: Սակայն նշեցնք, որ «Հայք» թերթն այլևս լույս չի տեսնում:

Դատարանը ապացուցված է համարել, որ հոդվածում Սվետլանա Առաքելյանի տրամադրած տեղեկատվության բառացի շարադրանքն է զետեղվել հոդվածում: Ընդ որում` տեղեկատվությունը մեջբերվել է որպես ուրիշի ուղղակի (Սվետլանա Առաքելյանի) խոսք` չակերտների մեջ: Այսինքն` հոդվածում առկա է հղում սկզբնաղբյուրին , և այդ պայմաններում պատասխանատվությունը կրում է ոչ թե լրագրող Արման Գալոյանը, այլ Սվետլանա Առաքելյանը` որպես թերթի միջոցով արատավորող տեղեկություններ տարածող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter