HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սպասում են արդյունքներին

ԱԺ փոխնախագահի պաշտոնում Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու համար առաջին անգամ խորհրդարան է եկել Գագիկ Ծառուկյանը: Աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյան արդեն ավարտվում է, բայց Գ. Ծառուկյանն այդպես էլ պատգամավորական գործունեությանը չէր ցանկացել վերադառնալ, եւ ԲՀԿ առաջնորդի համար նման իրավիճակ ստեղծեց Ս. Բալասանյանը: Ինչպես տեղեկացրել էինք` երկուշաբթի ԱԺ ամբիոնից իր հրաժարականի դիմումը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: ԱԺ կանոնակարգի համաձայն, Ա. Պետրոսյանը 3 օր հետո պետք է եւս մեկ անգամ հաստատեր իր հրաժարականը, որից հետո պատգամավորները պետք է ընտրեին նոր փոխնախագահին: ԱԺ երկու փոխնախագահների պաշտոններից մեկը նախատեսված է  ԲՀԿ-ի համար եւ պարզից էլ պարզ է, որ կուսակցությունն ում առաջադրեր որպես թեկնածու, նա էլ կընտրվեր պաշտոնում: ՕԵԿ խմբակցությունը, թեեւ հայտարարել է, որ նեղացած չէ Սամվել Բալասանյանից իրենց շարքերը լքելու համար, սակայն նրա նոր պաշտոնի ընտրությանը չի մասնակցի: Ընտրությանը չի մասնակցել նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը: ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանն էլ «Հետքին» տեղեկացրեց, որ խմբակցությունը ընտրության հարցում որեւէ որոշում չի կայացրել: Խմբակցության պատգամավորներն ազատ են եղել ընտրության հարցում: Քվեարկություն ավարտված է, սպասում են արդյունքների հրապարակմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter