HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվում է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին առաջարկվել է աջակցել ՀՀ միջուկային բժշկության ոլորտի զարգացմանը և իրականացնել կենտրոնի ստեղծման աշխատանքների կառավարումը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար կազմակերպության հետ ՀՀ անունից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման, ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ` բելգիական «ՔեյԲիՍի ԷնՎի» բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ ՀՀ անունից պայմանագրեր կնքելու գործընթացները։ Համապատասխան հանձնարարություններ են տրվել նաև ՀՀ առողջապահության և ՀՀ գիտության և կրթության նախարարներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter