HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Բալասանյանը` ԱԺ փոխնախագահ

Քիչ առաջ հայտնի դարձան ԱԺ փոխնախագահի թափուր պաշտոնի համար այսօր նշանակված ընտրության արդյունքները: Սամվել Բալասանյանը 74 կողմ, 6 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ: ԱԺ 131 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 83-ը: Մինչ այդ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Արեւիկ Պետրոսյանի հրաժարականին, լրագրողներին ասել է. «Մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, լիարժեք, հօգուտ մեր ծրագրերի, մեր աշխատանքի։ Արևիկ Պետրոսյանի աշխատանքի առումով ես բան չունեմ ասելու։ Նա շատ գրագետ, պատրաստված է։ Բայց կուսակցական աշխատանքներով Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արևիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին կրեր և կուսակցության անունից որևէ ծրագրերի և մեր նախաձեռնությունների մասին խոսեր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter