Ջրամատակարարման և ոռոգման համար
Կառավարությունն այսօր հաստատել է «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում անցկացված «Հրազդան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» միջազգային մրցույթի արդյունքներով «Ագաթ 777» և «ՇՄՇ-23» ԲԲԸ «Շինաշխարհ» ՍՊԸ-ներին համապատասխանաբար 1,118,049,092.0 ՀՀ դրամ և 908,105,182.0 ՀՀ դրամ արժեքներով պայմանագրերը շնորհելու առաջարկությունը։
Հաջորդ որոշմամբ հաստատվել են ՀԲ աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով» Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման համար իրականացված միջազգային շինարարական մրցույթների արդյունքները։ Հաղթող են ճանաչվել «Եղվարդշին» և «Արփա-Սևան» ԲԲԸ-ները` աշխատանքի համապատասխանաբար 727,147,970 ՀՀ դրամ և 754,597,784 ՀՀ դրամ արժեքներով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել