Հաղթանակ կամրջից մի տղամարդ ցած է նետվել
Այսօր Երեւանի Հաղթանակ կամրջից ինքնասպանության նպատակով մոտ 50 տարեկան մի տղամարդ է ցած նետվել եւ տեղում մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ծառայության աշխատակիցները պարանների միջոցով ձորից դուրս են հանել ինքնասպանության դիմած տղամարդու դին:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները`ոստիկանության կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, նաեւ ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժնի աշխատակիցները` քրեական հետախուզության բաժնի պետ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ:
Ինքնասպանի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Նրա մոտից տետր են հայտնաբերել, որտեղ նա գրել է իր արարքի դրդապատճառները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել