HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցապատողը կտուգանվի և կվերացնի հետևանքները

Երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի շրջանակներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հնչեցրել է Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց Ձոր ուղղելու ապօրինի շինարարության ու դրա ապամոնտաժման հարցը: Բնապահպանության նախարարն արդեն գրավոր պատասխանել է պատգամավորի հարցերին, երեկ էլ բանավոր պարզաբանումներ է տվել: Ս. Խաֆարյանը նախարարին ուղղել էր 6 հարց, որոնցից մեկով պատգամավորը հետաքրքրվում էր, թե բնապահպանության նախարարարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը պարզե՞լ է, թե ո՞վ է ապօրինի կառույցի եւ բիզնես-ծրագրի իրական նախաձեռնողը: Ու՞մ է պատկանում այդ ապօրինի կառույցը եւ ո՞ւմ պատվերով է «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը իրականացրել ապօրինի շինարարությունը: «Այսօրվա դրությամբ, այնտեղ ջրօգտագործման թույլտվություն լինելու է միայն ըստ իրենց հողատեսքերի: Այնտեղ առկա է շուրջ 100 հա ոռոգելի տարածքներ` ըստ  հողատարածքների, ըստ ցանքսատեսակների, բույսերի եւ ջրապահանջարկի: Ինչ վերաբերում է, փաստորեն, այնտեղ իրականացված կառույցին, ՀԷԿ-ին եւ մնացած այլ խնդիրներին` այսօրվա դրությամբ մեր կարծիքը հետեւյալն է, որ նախկին խողովակներով այն ջրօգտագործումը, որը օգտագործվել է, այդ չափաքանակը պետք է պահպանվի եւ այնտեղ որեւիցե նոր կառույցի անհրաժեշտություն չկա, եւ եղած հնարավորություններով հնարավոր է այդ ջրապահանջը ապահովել»,- ասել է Արամ Հարությունյանը: Ինչ վերաբերում է այն կառույցներին, որոնց հետագա ընթացքը Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով պետք է որոշվի, ապա նախարարը տեղեկացրեց, որ երեկ նույնպես հարցը քննարկել են, եւ տվյալ կառուցապատողը համապատասխան օրենքի շրջանակներում տուգանվելու է, եւ պարտադրվելու է որպեսզի հետեւանքները  վերացնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter