HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոտնակից` հրազենային վնասվածքով

Այսօր Աջափնյակի համայնքի Էստոնական փողոցի 12 շենքի մոտ գտնվող ավտոտնակից հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Ալբերտ Ջևինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին ավտոտնակի մոտ բազմաթիվ մարդիկ են եղել հավաքված, որտեղ ընթերակաների ներկայաթյամբ ոստիկաններն առգրավել են թմբուկավոր ատրճանակ: Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները, որոնք հայտնաբերված զենքն ուղարկել են դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննության: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter