HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում գերեվարված և ապանված հայ հովվի մասին հռչակագիրը` ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել գրավոր հռչակագիր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ հովիվի` Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ: Հռչակագիրը ստորագրել է ԵԽԽՎ 26 պատգամավոր, այդ թվում և` հայկական պատվիրակության անդամները: Գրավոր հռչակագիր Հայ գերու մահը Ադրբեջանում 2010 թ. հոկտեմբերի 5-ին մահացել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Հայաստանի սահմանամերձ գյուղի հովիվ Մանվել Սարիբեկյանը հոտն արածացնելիս գերեվարվել էր Ադրբեջանական ուժերի կողմից սահմանի վրա: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և Ռազմական դատախազությունը հայտարարել են, թե Մանվելը ինքնասպանություն է գործել: Ավելի վաղ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի մեջ Մանվելի վրա նկատելի էին բռնության հետքեր: ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ և այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Նրանց գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցայի 2-րդ և 3-րդ հոդվածների, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին ՄԱԿ-ի և Ժնևյան կոնվենցիաների (որոնց անդամ է Ադրբեջանը) վայրագ խախտում է: ԵԽԽՎ-ն հորդորում է Ադրբեջանին` միջազգային փորձագետների ներգրավմամբ ամբողջական և թափանցիկ հետաքննություն իրականացնել և արդարադատության առջև կանգնեցնել Մանվել Սարիբեկյանի մահվան համար պատասխանատու պաշտոնատար անձանց: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը և նրա պաշտոնյաներն ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի և անվտանգության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter