HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդանոցը կշահագործվի

Հոկտեմբերի 10-ին շահագործման կհանձնվի Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցը, որը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի Ավստրալիայի, Լիբանանի տեղական մարմինների եւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի միասնական ջանքերով: Ծրագրի ընդհանուր արժեքն է շուրջ 317 միլիոն դրամ: Ինչպես հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, այս նպատակով  Նոյեմբերյանի հիվանդանոց մեկնող պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ինչպես նաեւ Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ եւ բարերարներ արտերկրից, այդ թվում` Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, Շվեյցարիայի տեղական մարմնի ատենապետ Ավետիս Կիզիրյանը, Լիբանանի տեղական մարմնի ներկայացուցիչ տիկին Լորիգ Սապունջյանը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացուցիչ Ա. Սիսերյանը, Գերմանիայից բարերարներ տեր եւ տիկին Վայդեմանները, Ցոլակ Տեր-Հարությունյանը, Ամինի-Կամինը, Տիգրան Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter