HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածինը 2695 տարեկան է

Արդեն երկու տարի է` հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Էջմիածնի տոն: Առավոտից փակ են Էջմիածնի բոլոր գլխավոր ճանապարհները: Ինչպես միշտ, այս անգամ էլ վարորդները տրտնջում են, որ իրենց անցնելիք ճանապարհը սովորականից երկարում է եւ այն անցնելու է «հանդ ու չոլերի» միջով: Երկու օր է` քաղաքը սովորականից մարդաշատ է. առեւտրականներն արդեն տեղավորվում են քաղաքի բանուկ հատվածներում, իսկ Կոմիտասի անվան հրապարակում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տանում համերգի բեմահարթակը սպասարկողները: Փողոցներում բարձրացված են Հայաստանի եւ Էջմիածնի դրոշները: Թվում է` միջոցառման համար ամեն ինչ պատրաստ է. մնում է եղանակը չխանգարի: Կեսօրին քաղաքի գլխավոր փողոցով անցնելու է 2000 մասնակիցներից բաղկացած շքերթը: Թափորը շարժվելու է Հռիփսիմե եկեղեցուց մինչեւ հրապարակ, որից հետո խմբերը բաժանվելու են: Քաղաքապետարանի դիմացի այգում յուրաքանչյուր խմբակ (երգի, պարի, սպորտային) իրեն հատկացված հատվածում բեմականացված ցուցադրություն է իրականացնելու: Երեկոյան սպասվում է համերգ եւ հրավառություն: Համերգի ժամանակ առաջին անգամ հնչելու է նաեւ Էջմիածնի հիմը: Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտությունը` Մարինե Մխիթարյանը, իսկ գործիքավորումը կատարել է Հայկոն: Հոկտեմբերի 8-ը պատահական չի ընտրվել տոնը նշելու համար: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշում է, որ հենց այդ օրն է Մաշտոցը հայոց տառերը բերել Էջմիածին ու անցել է այն ճանապարհով, որով այսօր անցնելու են շքերթի մասնակիցները: Առավոտյան էլ քաղաքապետարանում քույր քաղաքներ դառնալու հուշագիր կնքվեց Էջմիածնի, Հադրութի ու Մարտակերտի միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter