Վեց կիլոգրամ մարիխուանա
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ի տանը կից օժանդակ կառույցում խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են մոտ 6 կիլոգրամ 150 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
«Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել