
Այն, որ քաղաքապետարանը արգելում է ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, խախտում չէ: Այդ մասին երեկ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Նա վկայակոչեց Եվրոպական կոնվենցիան ու ասաց, որ «իշխանությունը կարող է մերժել, եթե ինչ-որ պատճառներ կան, բայց համապատասխան վայրը պետք է լինի ոչ հեռու, մոտավորապես նույն տեղում»:
Եվ դրանից ելնելով` պաշտպանը հայտարարեց. «Եթե նրանց մերժեին, ասեին` գնացեք Բանգլադեշ, գնացեք 3-րդ զանգվածում հանրահավաք արեք, դա կլիներ խախտում, բայց եթե Ազատության հրապարակի փոխարեն առաջարկում են Մատենադարանը, այս տեսակետից, դա համապատասխանում է Եվրոպական կոնվենցիային: Դրանք համաչափ տեղեր են»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել