HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներն Ազատության հրապարակում արգելելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշումները ոչ իրավական, որ քաղաքական տեսակետից խախտում չեն պարունակում: «ՉԻ» - Արմեն Հարությունյանը «և իրավական, և քաղաքական տեսանկյունից» միանգամայն ճիշտ է: Նա, ինչպես հայտնի է, մարդու իրավունքների պաշտպանն է: Երևանի քաղաքապետը մարդ է, հետևաբար` պրն Հարությունյանն այս հայտարարություններով կատարում է իր անմիջական պարտականությունները: Պե՞տք է ինչ-որ պահի ազատվել «ամենաանհաջող կադրի» պիտակից, թե՞ ոչ: Այլ հարց է, որ իշխանություններն ամեն անգամ պարզապես «չորով» մերժում են ընդդիմության իրազեկումները և նույնիսկ մի քանի տասնյակ երիտասարդների վրա հարձակվում, եթե նրանք փորձում են մտնել Ազատության հրապարակ: Ու հաստատ չարժե այդ ամենն արդարացնել «Եվրոպական կոնվենցիայով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպով»: Այդ դատարանում ուրիշ նախադեպեր էլ կան: Չեք հավատում` Սադամ Հուսեյնին ու Միլոշևիչին հարցրեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter