
Օրեր առաջ Վանաձորի «Ջուխտ աղբյուր» այգուց հանել են Հովհաննես Աբելյանի արձանը: Այն տեղափոխել են Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բակ:
Ըստ հավաստի աղբյուրների` այգու կանաչապատ տարածքում պատրաստվում են սրճարանի շինարարության աշխատանքներ իրականացնել: «Հիմա էլ այգում փակ սրճարան կա, բայց ուզում են դրա կողքին` այգու կանաչապատ տարածքում, նաև բացօթյա սրճարան սարքել»,- «168 ժամի» հետ հեռախոսազրույցում նշեց Վանաձորի բնակիչներից մեկը:
Ոչ միայն C-300
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի հնարավոր վաճառքի մասին մտահոգություններին ի պատասխան` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե հայկական կողմն ամբողջությամբ տիրապետում է այդ համակարգերի շահագործման հմտություններին:
Պատասխանելով «168 ժամի» թղթակցի հարցին, թե ասվածից կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Հայաստանն ունի այդ համակարգերից` Ս.Օհանյանը պատասխանել է. «Ձեր հարցին հակիրճ պատասխանելու համար միայն նշեմ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանությունն արդիական է և հագեցած է ոչ միայն Ձեր կողմից նշված համակարգերով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել