HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլի թանկացավ

Երեկ ամբողջ Հայաստանով մեկ բենզինը թանկացավ 10 դրամով: Այսուհետև «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը բենզալցակայաններում արժե 370 դրամ, «Պրեմիում» տեսակի 1 լիտրը` 390 դրամ, «Սուպեր» տեսակի 1 լիտրը` 420 դրամ: Բենզինի թանկացումը սկսվել էր դեռ նախորդ օրը երեկոյան, սակայն բենզալցակայանների մեծ մասում մինչև ուշ գիշեր գինը դեռ չէր փոխվել: Երեկ առավոտյան արդեն բոլոր բենզալցակայաններում գները հավասարվեցին: Բենզինի թանկացումը բացատրվում է միջազգային շուկայում նավթի գների բարձրացմամբ: Երեկ աշխարհի առաջատար բորսաներում 1 բարել նավթի գինը կազմում էր 84 դոլար: Բենզինի թանկացումը մեծ ազդեցություն է ունենում ընդհանուր սպառողական գների աճի վրա: Այս տարվա սեպտեմբերին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում օգոստոսի համեմատ, ընդ որում` պարենային ապրանքները, ըստ ԱՎԾ-ի, էժանացել են 1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքները աճել են ավելի քան 1 տոկոսով: Բենզինի այս` մոտ 3 տոկոսանոց թանկացունը ԱՎԾ-ում դժվարություններ կստեղծի հոկտեմբերին գնանկման ցուցանիշ կարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter