HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցան կանաչ լույսի տակով

Երեկ կեսօրին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շտապում էին գնալ «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովի» շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:Բարձրաստիճան պաշտոնյաներն ուշանում էին, իսկ նրանց սպասող մարզպետներն ու քաղաքապետերը անհանգիստ նայում էին ժամացույցներին: Եվ ինչքան էլ որ վարչապետն ու նրան ուղեկցողները ուշանում էին, այնուհանդերձ, նրանք չխախտեցին ճանապարհային երթևեկության կանոնները և համբերատար սպասեցին այնքան, մինչև լուսակրի վրա վառվեց հետիոտնին ճանապարհ տվող կանաչ լույսը: «Տեսնում ես, անցանք կանաչ լույսի տակով»,- ուրախությամբ արձանագրեցին նրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter