Հավանական է համարվում Արմեն Էլբակյանի թեկնածությունը
Մշակույթի նախարարությունը երեկ վերջապես պատասխանել է «Հրապարակի» այն հարցին, թե ինչու են ձգձգում Սունդուկյան թատրոնում գեղարվեստական ղեկավարի նշանակումը, ինչը նախարարը խոստացել էր իրականացնել սեպտեմբերին:
Ըստ նախարարության մամուլի ծառայության` պատճառը հավանական թեկնածուների բացակայությունն է: Ռեժիսորների մեծ դիֆիցիտ կա, փաստորեն, մեզանում: «Եթե հայտնվեն, այդ մասին կտեղեկացնենք»,- ասացին մշակույթի նախարարությունից: Հավաստիացրին նաև, որ Պողոսյանը խոստումնազանց չի եղել. «Պարզապես փոքր-ինչ ձգձգվում է, պետք է առաջիկայում ճշգրտվեն թեկնածուները»:
Նշենք, որ առայժմ հավանական է համարվում Արմեն Էլբակյանի թեկնածությունը: Ասում են` Արմեն Մազմանյանն էլ թեև շատ է ձգտում, բայց անցնելու «ձև չունի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել