HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Մխիթարյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հոկտեմբերի 8-ին` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումների առաջին օրը, պատանիների 75 կգ քաշային կարգում հանդես եկող Մհեր Կարապետյանը արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնեց պատվո առաջին հարթակին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին և 10-ին մրցագորգ դուրս կգան մեր մյուս մարզիկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter