HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալցխայում սկսել են վերանորոգել Երևման Սուրբ Խաչ եկեղեցին

Արդեն մի քանի օր է` Ախալցխայում սկսվել է Երևման Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ հայկական կաթոլիկ եկեղեցին օգտագործման իրավունքով տրամադրվել էր Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն: Ինչպես «Հետքին» տեղեկացնում են ախալցխացիները, շինարարական աշխատանքների մեկնարկն օրհնել են  Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Ջուզեպե Պազոտոն և Ախալցխայի կաթոլիկ համայնքի հոգևորական Զուրաբ Կակաչիշվիլին: Շինարարներն արդեն վերակառուցել են եկեղեցու մի մասը, իսկ խորանի հատվածը շարել են բլոկով (մեծաղյուսով): Հիշեցնենք նաև, որ մարքման աշխատանքներ իրականացնելու պատրվակով այս տարի ապրիլին բանվորները քանդել էին Երևման Սուրբ Խաչ եկեղեցու խորանը և մի կամար: Խորանը քանդելիս դուրս էր եկել հայկական արձանագրություններով խաչքար, որը եկեղեցու մոտ կուտակված քարերի շարքում էր հայնտվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter