HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ» օրաթերթը 20 տարեկան է

Այս առիթով նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, իսկ  թերթի աշխատակիցներից մեկին պարգեւել մեդալով, երկուսին շնորհել վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում: Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. ««Հայաստանի Հանրապետությունը», լինելով մեր վերականգնված անկախ պետականության հասակակիցը, անցել է նույնքան դժվարություններով լի, բայց եւ պատվաբեր ճանապարհ, դարձել մեր նորօրյա պատմության տարեգիրն ու վկան: Միշտ հավատարիմ իր առաքելությանը` երկու տասնամյակ շարունակ պարբերականը մեր հասարակության համակողմանի եւ լիարժեք իրազեկման գործում ունեցել է կարեւոր դերակատարում: Տեղեկատվության ստույգության եւ վստահելիության առումով թերթն իր բազմահազար ընթերցողների շրջանում արժանիորեն ձեռք է բերել հուսալի աղբյուրի համարում: Կրկին շնորհավորելով «Հայաստանի Հանրապետության» խմբագրակազմին` մաղթում եմ ուժ եւ կորով, նորանոր հաջողություններ ու ստեղծագործական վերելքներ, որպեսզի այսուհետ եւս իր ընթերցողների հետ միասին կարողանա վայելել բազում հոբելյանական համարներ հրապարակելու բերկրանքը»: Օրաթերթի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել լրագրության ոլորտում երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի, ցուցաբերած մասնագիտական բարձր կարողությունների համար լրագրող Անահիտ Գուրգենի Հայթայանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու քարտուղար Սամվել Ստեփանի Սարգսյանին եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Պետրոս Խաչատուրի Սարուխանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter