HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Ջոն Լենոնը կդառնար 70 տարեկան

Այսօր լրանում է աշխարհահռչակ երգահան, երգիչ Ջոն Լենոնի 70-ամյակը: Լենոնը «Բիթլզ» խմբի հիմնադիր անդամներից էր, ով հետո սոլո կարիերա սկսեց: Լենոնի ամենահայտնի ստեղծագործությունն է «Imagine» երգը, որում երաժիշտն արտահայտել է խաղաղության, կրոնի, ունեցվածքի և ժողովուրդների եղբայրության մասին իր մտորումները: Ջոն Լենոնը ծնվել և մեծացել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում: 1971 թ. Լենոնը Նյու Յորք տեղափոխվեց, որտեղ հանդես եկավ Վիետնամի պատերազմի քննադատությամբ, ինչի պատճառով Ռիչարդ Նիքսոնի վարչախումբը ջանքեր էր գործադրում երաժշտին արտաքսելու ուղղությամբ: Մինչդեռ ընդդեմ պատերազմի հանդես եկող ակտիվիստները Լենոնի երգերն ընդունում էին որպես հիմն: Ջոն Լենոնը սպանվեց 40 տարեկանում. 1980 թ. դեկտեմբերի 8-ին, երբ երաժիշտը կնոջ` Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան, Մարկ Դեյվիդ Չեփմանը կրակեց Լենոնի վրա: Չեփմանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման և մինչ այժմ էլ բանտում է: Լենոնի կատարած, հեղինակած կամ համահեղինակած երգերը ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը: Ըստ Բի-բի-սի-ի` 2002 թ. անցկացրած հարցման` Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter