HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ սամբիստները նվաճեցին ևս 2 մեդալ

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին ևս 2 մեդալ: Հայաստանի հավաքականի մեդալները հարստացրին Գոռ Մալյանը (պատանիների 52 կգ քաշային կարգ) և Գարեգին Խաչատրյանը (երիտասարդների 90 կգ քաշային կարգ, ժամկետային զինծառայող): Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 8-ին, մեր պատանիները նվաճել էին ևս 2 մեդալ. Մհեր Կարապետյանը (75կգ) զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնել էր պատվո առաջին հարթակին և հռչակվել աշխարհի չեմպիոն: Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանն ակնկալում է, որ վաղը` Աշխարհի առաջնության գոտեմարտերի վերջին օրը, հայ սամբիստները կարձանագրեն նոր հաջողություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter