Վեց մեդալ աշխարհի առաջնությունից
Հոկտեմբերի 7-ից 10-ը Թբիլիսիում անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ: Գոռ Մալյանը (52 կգ), Մհեր Կարապետյանը (75 կգ), Գարեգին Խաչատրյանը (90 կգ) արժանացան բրոնզե, Ալբերտ Քարհանյանն (74 կգ) ու Ռուդոլֆ Ոսկանյանը (87 կգ)` արծաթե, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը` ոսկե մեդալի: Առաջնությանը մասնակցում էր ավելի քան 30 երկրի մոտ 600 մարզիկ:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 4-ից 8-ը Տաշքենդում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել