HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Խոստովանել է, որ հանցանքներն ինքն է գործել

Ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնից տեղեկացանում են, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Սվետլանա Կազազյանին սպանած անձը հայտնաբերվել է: 2010թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 20:30-ի սահմաններում` Վանաձորի Զաքարյան փողոցի խանութ-տաղավարում խանութի տիրոջ` Սվետլանա Կազազյանի դիակը հայտնաբերելուց մի քանի ժամ անց, ինքնությունը չպարզված անձը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում նաև հափշտակել է նույն քաղաքի բնակչուհի Աստղիկ Աղաբեկյանի ձեռքի պայուսակը` վերջինի նկատմամբ բռնություն գործադրելով: Կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ թե սպանությունը, թե ավազակային հարձակումը կատարել է միևնույն անձը, ով նախկինում 3 անգամ դատապարտվել է և Վանաձոր քաղաքի բնակիչ է: Ավազակային հարձակման մեջ կասկածվող անձը ներկայացել է մեղայականով ու խոստովանել, որ ինքն է կատարել ավազակային հարձակումն ու Սվետլանա Կազազյանի սպանությունը: Անձը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է, աշխատանքներ են կատարվում սպանության վարկածները հստակեցնելու կամ դրանք հերքելու ուղղությամբ: Ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը, ելնելով նախաքննության գաղտնիությունից, հրաժարվեց պարզաբանել այն հանգամանքը, որ թե սպանությունը, թե ավազակային հարձակումը կատարել է միևնույն անձը նույն օրը` մի քանի ժամվա տարբերությամբ, սակայն տարբեր գործիքների գործադրմամբ: Սպանության դեպքից մի քանի ժամ անց Վանաձոր քաղաքի «Լաչինի» միջանցքում հայտնաբերվել է սպանության գործիք դանակը (տեղեկությունը հրապարակվել է «Ազատություն» ռադիոկայանով), իսկ ավազակային հարձակման ժամանակ, ըստ քննչական մարմնի, օգտագործվել է որպես զենք գործադրվող առարկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter