HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալասանյանի համար «աստվածավախը» վիրավորա՞նք է

Օրերս «Հրապարակում» լուր էր տպագրվել, որ ԱԺ փոխխոսնակ, գյումրեցի գարեջրագործ Սամվել Բալասանյանը մատուռ է կառուցել Ախուրյանում, եւ նրան անվանել էր «աստվածավախ Բալասանյանը»: Սամվել Բալասանյանը խորհրդարանում թերթի թղթակցին հանդիպելով` խիստ ազդված հայտարարել է, թե դա իր դեմ պատվեր է: «Գրել եք` աստվածավախ Բալասանյանը, բա կարելի՞ է մարդուն վիրավորել»,- հայտարարել է ԱԺ նորընտիր փոխխոսնակը: Թղթակիցը փորձել է բացատրել, որ աստվածավախ լինելը վիրավորանք չէ, հակառակը` պատվաբեր է, սակայն Բալասանյանը անդրդվելի է մնացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter