HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողջույն արխադաշ Ալուն

ՀՅԴ երկու ներկայացուցիչ Բաքվում մասնակցում են Սոցինտերնի տարածաշրջանային հանձնախմբի ժողովին: «ՉԻ»- Թե ինչ են քննարկելու Կիրո Մանոյանը եւ Մարիո Նալբանդյանը Բաքվում, որեւէ մեկին, բնականաբար, առանձնապես չի հետաքրքրում: Խնդիրն այն է, սակայն, որ ամեն անգամ, երբ ընդդիմության ներկայացուցիչները միջազգային որեւէ կառույցի շրջանակներում որեւէ շփում են ունենում ադրբեջանցիների հետ, Հայաստանի «ազգային-ազատագրական շրջանակներում» ահավոր հիստերիա է սկսվում, իսկ եթե նույն թղթի տակ միաժամանակ հայ եւ ադրբեջանցի պատգամավորների ստորագրություններ են հայտնվում, «ազգային քաղաքական միտքը» քիչ է մնում ստորագրությունների հեղինակներին ազգի դավաճան հռչակի եւ առաջարկի կախաղան բարձրացնել (բնականաբար, Արարատ լեռան ֆոնի վրա): Եվ ամեն անգամ այնպես է ստացվում, որ առանձնահատուկ պաթոսով եւ հիստերիայով աչքի են ընկնում հենց դաշնակցականները: Եվ ահա այդ նույն մարդիկ հիմա Բաքվում են: Երեւի գնացել են իրենց ջերմ ողջույնները հաղորդելու «արխադաշ Ալուն»: Կամ էլ հետախուզում են տեղանքը «արյան ծով» դարձնելուց առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter