HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանապահները հերքում են. թուրքերը սահմանը չեն խախտել

Երեկ առավոտյան հեռուստատեսային ջրիկ թողարկումների թիվ մեկ լուրը այն հորինվածքն էր, թե թուրքական կուսակցություններից մեկի ղեկավարը, իր շքախմբով հանդերձ, խախտել է սահմանը. Ախուրյան գետն անցնելով` մտել Հայաստան: Ընդ որում` թուրքական քաղաքական գործիչները իբր այսպիսով իրենց բողոքն են արտահայտել հայ-թուրքական սահմանը փակ լինելու կապակցությամբ: «Այդ խոսակցությունները հեքիաթներ են, ինչ-որ մեկի հիվանդ երեւակայության ծնունդ: Ախուրյանի մոտ ոչ մի նման փորձ չի եղել: Վերջին շրջանում ընդհանրապես սահմանի այդ տեղամաս մյուս կողմից ոչ մեկը չի էլ անցել»,- հերքելով սահմանախախտման մասին հիշյալ լուրերը` երեկ «ՀԱ»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ ուժերի Հայաստանի վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը: Մեր զրուցակիցը նշեց, որ անցած շաբաթ Մարգարայի մոտ` թուրքական կողմում, նկատվել է ինչ-որ խումբ, որի անդամները դրոշներ են թափահարել, ապա արագորեն հեռացել: Իսկ Ախուրյանի մոտ նման բան ընդհանրապես չի եղել, Թուրքիայի կողմից ոչ մեկը Հայաստանի սահմանը չի խախտել, առավել եւս ինչ-որ քաղաքական գործիչներ: «Այսպես ասեմ. եթե նման բան լիներ, ապա մենք նրանց ավելի մոտիկից կծանոթանայինք, քան այսպես` ԶԼՄ-ի հրապարակումների միջոցով»,- ասաց գնդապետ Անդրեյ Գուզեեւը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter