HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբյանին փորձել են դարձնել PKK ակտիվիստ

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ ԲՀԿ պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի ելույթներն ունեցել են յուրօրինակ արձագանք: Ինչպես «Առավոտին» պատմեց տիկին Զոհրաբյանը, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության սենյակ է այցելել մի տղամարդ. «Փաստաթղթերի մեծ փաթեթ հանձնեց Օջալանի հիմնադրած Քրդական բանվորական կուսակցության կողմից: Ասաց, թե պատրաստ են այսուհետ եւս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` Թուրքիայում ժողովրդավարության աղետալի վիճակի վերաբերյալ` հաշվի առնելով, որ ինչպես ինքն ասաց, ես շատ շահագրգիռ եմ ԵԽԽՎ ամբիոնից այդ հարցերն արծարծելու առումով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter