HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ, վթար, դժբախտ պատահար

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տեղեկացմամբ` հոկտեմբերի 11-ին `ժամը 16.38-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել`20.15-ին: Այրվել է Ս. Թմոյանին պատկանող տան բակում պահեստավորված 4 տոննա անասնակերը: Նույն օրը `17.19-ին, ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԵրԱԶ» մակնիշի 09 ՕԼ 695 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել դպրոցի պատին, ինչի հետևանքով վարորդ,1956թ.-ին ծնված Ռաֆայել Մելքոնյանը և ուղևոր`1949թ.-ին ծնված Ռազմիկ Գուլյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: Կրկին հոկտեմբերի 11-ին` ժամը 18.51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քոչարյան փողոցի 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 19.45-ին` հարազատների ներկայությամբ, փրկարարները  բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933թ.-ին ծնված Սարգիս Մակարյանի  դին: Նույն օրը`ժամը 22.36-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 2բ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչը վայր է ընկել բնակարանում և չի կարող բացել բնակարանի դուռը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 23.20-ին` հարազատների ներկայությամբ, փրկարարները բացել են բնակա­րանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 1928թ.-ին ծնված Նառա Բալասանյանը: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին: Հոկտեմբերի 12-ին`ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում գտնվող հանրակացարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել`06.02-ին:Այրվել է 15 քմ մակերեսով մեկ սենյակ` իր գույքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter