Այսօր` Հայաստան-Անդորրա
Այսօր` ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի «Եվրո-2012»-ի ընտրական B խմբի Հայաստան-Անդորրա հանդիպումը: Ֆավորիտը տանտերերն են, ինչը պատահական չէ: Մեր թիմն իր պատմության ընթացքում 4 պաշտոնական եւ 2 ընկերական հանդիպում է անցկացրել գաճաճ Անդորրայի հետ, որոնցից 5-ում հաղթել է, մեկն ավարտվել է ոչ-ոքի: Գրանցվել են այսպիսի արդյունքներ` 3-1, 3-0, 2-0, 2-1, 3-0, 0-0: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շեշտել է, որ թիմից միայն հաղթանակ է սպասվում: Նա կարեւորել է նաեւ խաղի վրա կենտրոնանալու հանգամանքը, քանի որ թույլ թիմերի հետ խաղերում ֆուտբոլիստները չպետք է թերագնահատեն մրցակցին: Խաղը կդատի լեհ մրցավար Տոմաշ Միկուլսկին:
Այսօր մեր խմբում տեղի կունենան նաեւ Սլովակիա-Իռլանդիա եւ Մակեդոնիա-Ռուսաստան հանդիպումները: 3 տուրից հետո 6-ական միավոր ունեն Սլովակիան, Ռուսաստանը, Իռլանդիան, 4-ական` Հայաստանն ու Մակեդոնիան, Անդորրան միավոր չի վաստակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել