Զրուցել են թռչնագրիպի, խոզագրիպի ու աֆրիկյան ժանտախտի մասին
Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «ConFluTech» (Control of Avian Influenza by Technology Transfer) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված թռչնագրիպ, խոզի գրիպ, աֆրիկյան խոզի ժանտախտ առաջացնող վտանգավոր ինֆեկցիաների ախտորոշման եւ կանխարգելման հարցերին:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, Բորստելի գիտական կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հանրապետական անասնաբուժական հակահամաճարագային եւ ախտորոշիչ կենտրոնի մասնագետներ Հայաստանից եւ Գերմանիայից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել