
Մինչև օրս չի հերքվել, որ ԱԱԾ-ում բանդա է բացահայտվել, որը տարիներ շարունակ զարտուղի ճանապարհներով տարատեսակ ծառայություններ է մատուցել` կոնկրետ գումարների դիմաց: Ըստ այդմ` ԱԱԾ պաշտոնյաները օլիգարխներին կամ այլ «կլիենտներին» հեռախոսային վերծանումներ են վաճառել:
Այդ խումբը, ըստ ամենայնի, նաև պատվիրել է բնակարանային մի շարք գողություններ կամ պարզապես հովանավորել դրանք: Չի բացառվում, որ կոնկրետ պաշտոնյաների բնակարաններում կատարված գողությունները ևս այդ բանդայի ձեռագիրը լինեն: Խումբը նաև մեքենաների գողություններով է զբաղված եղել:
Այս ամենի հրապարակումից հետո «ՉԻ»-ն տեղեկություններ ստացավ, որ ԱԱԾ-ի ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել: Օրերս «ՉԻ» իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ ծառայողական քննությունը դեռ շարունակվում է: Ճիշտ է, դանդաղ տեմպերով` շատ հարցերը «օդում կախելով», բայց, այնուամենայնիվ, քննում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել