Մի խումբ մտավորականներ ԲՀԿ-անալու են
Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհամալրվի նոր անդամներով: «Հրապարակի» տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն այս անգամ մի շարք մտավորականների ու կրթության ոլորտի ներկայացուցիչների է առաջարկել մտնել կուսակցություն` սրանով փորձելով «թշնամիների» մոտ ընդգծել կուսակցության պահանջվածությունը հատկապես մտավորականության շրջանում:
Թեև կուսակցություն մտնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա օրերս, սակայն անուններ դեռ չեն հրապարակվում: «Հրապարակին» հասած լուրերով` այս ցանկում է նաև «Հայբուսակ» ոչ պետական համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը:
Բուհի հետ Գագիկ Ծառուկյանը բարեկամական հարաբերությունների մեջ է դեռ վաղուց: «Հայբուսակի» նախկին պրոռեկտոր, կարկառուն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նախքան պատգամավոր դառնալը հասցրեց ԲՀԿ-ացնել իր շրջապատում գտնվող բազմաթիվ ուսանողների:
Ծառուկյանն իհարկե անպատասխան չթողեց և երիտբհկականներով հագեցած բուհին անցած տարի նվիրաբերեց 10 միլիոն դրամ մարզադահլիճի բացման արարողության ժամանակ` ինչպես ասում են, ոտքի վրա: Իսկ Անահիտ Հարությունյանը նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, ինչն իհարկե արդեն ոտքի վրա չէր, նախապես որոշված էր:
Այնպես որ, կողմերը որոշել են բարեկամությունն ամրապնդել կուսակցական ամուր դաշինքով, ավելին` «Հրապարակի» աղբյուրները չեն բացառում Անահիտ Հարությունյանի հայտնվելը ԲՀԿ խորհրդարանական ցուցակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել