
Մանկական երկաթուղին այսօր մանուկների սիրած վայրերից է, ուստի շատ ծնողներ իրենց երեխաների ժամանցը նախընտրում են կազմակերպել հենց այդ վայրում: Սակայն պարզվում է` տարատեսակ ատրակցիոններից օգտվելն այնքան էլ անվտանգ չէ մեր մանուկների համար:
Աջակողմյան թունելը, որտեղով ամեն օր հարյուրավոր երեխաներ են անցնում, քարուքանդ է, իսկ ձախակողմյան հատվածում պատերը պատված են զանազան հայհոյանքներով և հակաքրիստոնեական նշաններով, առաստաղից` մի քանի տեղից, անմխիթար վիճակի պատճառով, անընդհատ կեղտաջրեր են կաթում, թունելի ներսում նաև խոնավ է և հակասանիտարական վիճակ:
Այս առնչությամբ մանկական երկութուղու տնօրինությունից, «Առավոտի» հարցերին ի պատասխան, հայտնեցին, որ այս պահին այգու տարածքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, փոխվում են գնացքի գծերը և այլն, ընդգրկվելու են նաև վերոնշյալ խնդիրները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել