HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ում համար են ուզում խլել ոսկու հանքը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի համար Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշումը, պարզվում է, առ ոչինչ է: Ըստ «ՀԺ»-ի ձեռքի տակ եղած փաստաթղթերի` նախարարը դեռ 2009 թ. հրաման է արձակել Մեղրիում գտնվող «Սիփան 1» ընկերության «Լիճքվազ Թեյի» ոսկու հանքավայրի հանքարդյունահանման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին: Ընկերությունը նախարարի հրամանն ապօրինի ճանաչելու համար դիմել է դատարան: 9 ամիս գործը քննելուց հետո վարչական դատարանը մերժել է ընկերությանը: Վճռաբեկ դատարանը, սակայն, այս տարվա հունիսի 30-ին բեկանել է վարչականի որոշումը և Մովսիսյանի հրամանը ճանաչել ապօրինի: Վերջինս Վճռաբեկի որոշումից 2 ամիս անց` հոկտեմբերի 1-ին, արձակել է 2-րդ հրամանը` նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին: Ուշագրավ է նաև, որ նույն օրը, երբ կայացվել է Վճռաբեկի որոշումը, Արմեն Մովսիսյանը «Սյունյաց աշխարհ» թերթին հայտնել է, որ այդ հանքավայրը առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում կհանվի աճուրդի, և չկա հավանականություն, որ լիցենզիան տրամադրվի նույն անձին: Նախարարը նաև նշել է, թե հանքով կան «հետաքրքրվողներ»: Հետաքրքիր է` ովքեր են այդ «հետաքրքրվողները», և արդյոք խոսքը բիզնես խլելու հերթական փորձի մասին չէ՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter