HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ջավախքահայության իրավունքների ոտնահարմանը

Վրաստանի հայ բնակչությունը, և հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթամշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից:Չհավատաք փարիսեցիներին, քաղքենիներին ու պատեհապաշտներին. այս երկրում, բացի ձեզանից եւ որոշ հասարակական կազմակերպություններից ու լրագրողներից, բռնատիրության դեմ ուրիշ պայքարող չկա: Վրացական իշխանությունները, արհամարհելով ջավախքյան, հայաստանյան  և միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, կոչերն ու հանձնարարականները, հետևողականորեն խստացնում են ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը. -    Գնալով ուժեղանում է Վրաստանի ուժային կառույցների կողմից ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ վերահսկողությունը, քայլեր են ձեռնարկվում ջավախքահայության պահանջատիրության բոլոր դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ. -    Շարունակվում է անազատության մեջ պահվել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը. -    Փակվում են հայկական դպրոցները. Ջավախքում դեռևս գործող հայկական դպրոցներում կրճատվում են հայերենով դասավանդվող առարկաները, հայոց լեզվի դասաժամերը. -    Գնալով խստացվում է Ջավախքի հանրային կյանքի բոլոր ոլորտներում բացառապես վրացերենի օգտագործումը պարտադրող օրենքների կիրառումը. -    Մերժվում է Հայ առաքելական եկեղեցու` որպես կրոնական կազմակերպություն, պետական գրանցումը, չեն վերադարձվում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը  ցանկանում է հրավիրել նշված փաստերի նկատամամբ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական Համագումարի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ուշադրությունը: Որպես  ԱՄՆ-ում հայության շահերը պաշտպանող կառույցներ` դուք պարտավոր եք ավելի մեծ ուշադրություն դարձնել վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի վրա` ներկայացնելով այս աղաղակող փաստերը ԱՄՆ իշխանական համապատասխան կառույցներին` հանդես գալով երևույթը դատապարտող հայտարարություններով և ձեռնարկելով այլ պատշաճ քայլեր: Սահակաշվիլիի վարչակարգը փորձում է դիմակայել ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր քաղաքականությունը քննադատող ջավախքյան, հայաստանյան ու եվրոպական կազմակերպությունների ճնշումներին` շահագործելով տարածաշրջանում ԱՄՆ գործընկեր-պետության իր դիրքը և հենվելով ԱՄՆ կառավարության լուռ մեղսակցության վրա: Այս հանգամանքը վճռորոշ է դարձնում ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների դերը ջավախքահայության խնդիրների լուծման գործում: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը կոչ է անում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին և Ամերիկայի Հայկական Համագումարին ներառել ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդիրը իրենց օրակարգում` քաջալերելով  Վրաստանում ժողովրդավական արժեքների արմատավորմանն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ իշխանությունների ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter