HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» նախագիծը

Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը Երևանում և հանրապետության մարզերում (Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք և Արմավիր) անցկացվում է «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ կներկայացվեն տարբեր ժամանակների ու ռեժիսորների նկարահանած հայկական ֆիլմեր: Ծրագրի շրջանակներում նաև կկազմակերպվեն լուսանկարչական ցուցադրություններ, կանցկացվի լավագույն գրախոսականների մրցույթ, կնշվեն կինոգործիչների (Ալբերտ Յավուրյան-75, Սուրեն Բաբայան-60, Հենրիկ Մարգարյան-85, Մհեր Մկրտչյան -80, Հենրիկ Մալյան-85, Լևոն Աթոյանց-80, Գայանե Մարտիրոսյան-60, Ռոբերտ Սահակյանց-60, Ռուբեն Գևորգյանց-65) հոբելյաններ: Մայրաքաղաքում «Կինոաշնան» ընթացքում ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Սիրահարների այգում և Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ: «Կինոաշուն. ազգային կիոնոյի ամիս» ծրագիրը նախաձեռնել է ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter