HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք չի արձանագրվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հիշեցնում է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել, և հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որևէ վթարի հետևանք չէ:

Ըստ ԱԻՆ Հիդրոմետի տվյալների` ապրիլի 19-ին Մերձավոր Արևելքի տարածքում, որտեղ լանդշաֆտն առավելապես անապատային է, դիտվել է բավական հզոր ցիկլոն, որն ուղեկցվել է ուժեղ քամիներով, ինչի հետևանքով մեծ քանակությամբ անապատային փոշին տարածվել է միջին և բարձր մթնոլորտ: Քանի որ հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկային ժամերից առ այսօր եղանակը պայմանավորված է Մերձավոր Արևելքից ներթափանցող հարավային արևադարձային տաք օդային հոսանքներով, այդ իսկ պատճառով փոշու մեծ կոնցենտրացիա պարունակող օդը հարավից տարածվում է Հայաստան, Վրաստան և ՌԴ-ի հարակից շրջաններ:

Բնապահպանության նախարարության Հայէկոմոնիտորինգ կենտրոնը տեղեկացնում է, որ ավտոմատ կայանի անընդմեջ տվյալների համաձայն ապրիլի 19-20-ին Երևանի մթնոլորտային օդի էկոլոգիական վիճակը դիտվել է նորմայի սահմաններում: Միայն փոշու տեսակարար կշիռը մթնոլորտում գերազանցել է սահմանային թույլատրելի նորման 1,7-1,8 անգամ: Փոշու նման պարունակությունը սովորաբար դիտվում է քաղաքի մթնոլորտային օդում ամսվա ընթացքում, որը բնորոշ է քաղաքի էկոլոգիական վիճակին և իրենից վտանգ չի ներկայացնում:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մթնոլորտի աղտոտվածության մակարդակի նման գերազանցումը, հատկապես կարճաժամկետ ազդեցության դեպքում, որևէ ակնհայտ վնասակար ազդեցություն մարդու առողջության վրա չի կարող ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter