HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունին» կկազմակերպի բնօրինակ սեպագրերի ցուցահանդես

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հանդես կգա բնօրինակ սեպագրերի ցուցահանդեսով՝ շեշտելով ուրարտական գրության տեղը գրավոր մշակույթի ակունքներում: Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 1-ին և կգործի մինչև նոյեմբերի 1-ը:

Թանգարանի ներքին բակում կազմակերպվելիք փոքրիկ ցուցահանդեսը այցելուին կառաջարկի նաև 5 թեմատիկ պաստառ՝ ներկայացնելով գրավոր ժառանգության պատմության հիմնական փուլերը՝ հազարամյակներ առաջ ստեղծված ժայռապատկերներից մինչև «Գուտենբերգ» նախագիծ և էլեկտրոնային գրադարան:

Պատմական Հայաստանի սահմաններում հայտնի հնագույն և ամենից տարածում գտած ուրարտական սեպագրերը հիմնականում արված են քարի և աղյուսասալիկների վրա: Արագածի, Գեղամա և Սյունիքի լեռներում հայտնաբերված ժայռապատկերները յուրատեսակ քարե մատյաններ են՝ հազարամյակներ առաջ ապրող մարդու պատկերացումների մասին:

Այս տարի 1985թ. ի վեր արդեն 26-րդ անգամ Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50 անդամ-պետություն հանդես կգա հանուն եվրոպական ժառանգության ճանաչման՝ Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի հովանու ներքո: Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներ կհամախմբվեն «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի շուրջ և իրենց այցելություններով նոր շունչ կհաղորդեն հազարավոր հուշարձանների և պատմական վայրերի:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հայտնում է, որ Հայաստանը այս նախաձեռնությանը կմիանա հոկտեմբերի 1-2-ին՝ «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: Թեմայի ընտրությունը պայմանավորում է 2012թ. նշվող երկու կարևոր մշակութային իրադարձություն՝ Հայ գրատպության 500-ամյակը և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանի հռչակումը Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter