HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պաշտոնանկության լուրերին դիմակայում է յոգայով

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ պտտվող լուրերը, թե նա առաջիկայում պաշտոնանկ է արվելու, զարմացրել են նախարարին: Նա ասում է, որ դրա հիմքեր չկան, եւ այս պահին էլ իր բնականոն աշխատանքով է զբաղված: «Հետքի» հետ զրույցում Ա. Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման հետ կապված քննարկում եւ հարցապնդում երբեք չի եղել Կառավարությունում, ուստի դժվարանում է ասել, թե նման խոսակցությունները որտեղից են գալիս: «Ամբողջ թափով աշխատում եմ եւ չեմ պատրաստվում ուժերս թուլացնել, եւ այդ խոսակցությունները ոչ մի կերպ չեն կարող իմ աշխատանքի վրա ազդել: Բացի նրանից, որ աշխատում եմ` զուգահեռ զբաղվում եմ նաեւ սպորտով, շաբաթական երկու անգամ հավաքվում ենք նաեւ մի քանի նախարարներ, մարզվում ենք, ուղեղի լվացում ենք անում: Յոգայով ենք զբաղվում: Կիրակի օրերին էլ ձի եմ քշում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter