HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ոչ մեկն ինձ չի պարտադրել, որ ԲՀԿ-ի շարքերից դուրս գամ»

Վերջերս Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը դարձել է ՀՀԿ անդամ: Մայիսի 16-ի համայնքապետի ընտրություններում Բ. Սարկիսյանին աջակցում էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով դուրս էր եկել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դեմ: Վերջիններս սատարում էին Հանրապետական իրենց թեկնածուին: Բալաբեկ Սարկիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու լքեց ԲՀԿ-ի շարքերը: «Այդպես էր պետք, այդպես եղավ: Իմ մոտ այն է փոխվել, որ հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցությունից է, ես էլ ուզեցի դառնամ ՀՀԿ անդամ: Ոչ մեկն ինձ չի պարտադրել, որ ԲՀԿ-ի շարքերից դուրս գամ: Ո՞նց կարող են ինձ պարտադրել»,- ասում է համայնքապետը: Գյուղապետը հավաստիացնում է, որ իր հարաբերությունները պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ չեն վատացել եւ բոլորի հետ նորմալ աշխատում է: Վերջերս էլ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Հայանիստի բնակիչները ծեծի են ենթարկել գյուղապետին, երբ վերջինս հարկեր հավաքելու նպատակով այցելել է համագյուղացիների տները: «Հիմա այդ հարցերն եմ կարգավորում, տեսնեմ, թե ով է գրել: Դուք կարո՞ղ ա ճանաչեք, թե ով է գրել: Հեռախոսահամարը տվեք, հետը բան ունեմ խոսալու: Ոնց հասկանում եմ` սրանից հետո ոչ մեկի հետ բարեւ-բարի լույս չպիտի տամ ու եթե ինձանից ինֆորմացիա են հարցնում` չպիտի տամ, որովհետեւ մեկ ուրիշ բան խոսում են, մեկ ուրիշ բան գրում են»,- այսպես արձագանքեց Բալաբեկ Սարկիսյանը` ի պատասխան մեր հարցին, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, որ համագյուղացիների կողմից ծեծի է ենթարկվել: Սակայն, գյուղապետը չժխտեց, որ հարկահավաքության գծով Հայանիստում խնդիրներ կան. «Ոնց որ այս երկրից չլինեք, բոլորս էլ գիտենք էլի, որ աշխատանք չկա մարդիկ աշխատեն, որ ջուր չկա իրենց հողը ջրեն, ո՞նց պիտի հարկ ու տուրքը տան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter