HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» տպագրի վաղվա համարում

  • Վիկտոր Դալլաքյանն ազդարարեց ընտրությունների մեկնարկը և...գրանցեց պարտություն
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` բարեգործության մասին հայտնի հայտարարությունն իրականում ազդարարեց Հայաստանում նախընտրական փուլի մեկնարկը: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Ժամկետանց համարձակություն, կամ ում են խաբում ԼՂՀ կազմակերպությունները
Նման համարձակության համար, ինչ խոսք, կազմակերպություններն արժանի են շնորհակալության: Ի վերջո կարող էին ընդհանրապես որեւէ նամակ չգրել, միջնորդների գլուխը չցավեցնել: Բայց նրանք գրել են, ընդ որում դա արել են այն ժամանակ, երբ ՄԽ համանախագահների գլխավորած փաստահավաք խումբը դեռ Ստեփանակերտում էր: Ոչինչ, որ խումբն արդեն…ավարտել էր իր առաքելությունը: (Հեղինակ` Գևորգ Դարբինյան)
  • Դատարանը Սամվել Ալեքսանյանի նկատմամբ կայացրել է «քաղաքական որոշում»
ՀՀ վարչական դատարանը հոկտեմբերի 12-ին մերժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության՝ ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցը եւ եզրակացրել, որ ՏՄՊՊՀ-ի որոշումներն օրինական են: Այսինքն` «Ալեքս Գրիգը» պետք է վճարի նշանակած 2,5 մլն դրամ տուգանքը։ (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Մանկական ստեղծագործության թանգարանում 64 000 հատ թանգարանային առարկա է փչացել
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանի թանգարանների գեղանկարչական աշխատանքների թիվը եւս նվազել է, մասնավորապես 2006 եւ 2007 թվականների արանքում 80.8 հազ. նկարի նվազման տարբերություն կա: Այս տվյալների վերաբերյալ պարզաբանում  «Հետքը» չստացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, թանգարանների կողմից հրապարակման համաձայնության բացակայության պատճառով: (Հեղինակ` Մերի Միքայելյան, Մոմիկ Վարդանյան)
  • Անհետացող քանդակների քաղաքը-2, Պղծված պանթեոն
Հոկտեմբերի 6-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան է զանգահարել արձակագիր Անժելա Ստեփանյանի որդին` Էմիլ Ստեփանյանը, եւ հարցրել, թե արդյոք թանգարանի աշխատակիցները տեղյակ են, որ Կենտրոնական գերեզմանատան (Թոխմախի գերեզմանոց) քաղաքային պանթեոնից անհետացել է Դեմիրճյանի կիսանդրին: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • «Ղարաբաղյան» մետամորֆոզներ ադրբեջանական եւ հայկական նախընտրական շրջանում
Առաջին հայացքից թվում է, թե Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի այս օրերին նախագահ Ի. Ալիեւն ու Մուսավաթ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ի.Գամբարն  անհեռատես վարվեցին հայկական երկու կուսակցությունների հետ հրապարակային համագործակցության համար: (Հեղինակ` Լաուրա Բաղդասարյան)
  • Պատգամավորական այց «Հետքի» խմբագրություն
Անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը երկու այլ  պատգամավորների հետ այցելեց «Հետքի» խմբագրություն: Առիթը «Հետքի» նախորդ համարներից մեկում նրա մասին տպագրված հոդվածն էր, որտեղ մեջբերված էր նաեւ իր եւ Արմեն Զադոյանի առերես հարցաքննությունից մի հատված:  (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Ֆրանսիա արտագաղթողների թիվը նորից ավելանում է
2010 թ. առաջին տասը ամիսների ընթացքում Ֆրանսիայում արդեն իսկ ապաստան է խնդրել 1361 հայաստանցի (254-ը՝ երկրորդ քննություն, 297 անչափահաս): (Հեղինակ` Սեդա Գրիգորյան, Փարիզ)
  • ՀԷԿ է կառուցվում նաեւ Մարց գետի վրա
1,5  ամիս առաջ  սկսվել է այդ խովակների մոնտաժումը դեպի Մարց գյուղ գնացող ճանապարհաեզրին բացված խրամուղիների մեջ: Մարզի ճանապարհային ոստիկանությունը, սակայն  այդ տարիներին աչք է փակել երթեւեկությանը խանգարող խողովակների վրա, որը միանշանակ փաստում է, որ դրանց  տերը,  «սովորական» մահկանացու չէ: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • 1850 դրամ` մեկ «շուն խփելու» համար
2010 թ. առաջին ինը ամիսների ընթացքում 2009-ի այս նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վանաձորում շների մարդկանց վրա հարձակվելու դեպքերն ավելացել են 14-ով. 2010-ին գրանցվել է 58 դեպք, միայն 13-ը` սեպտեմբեր ամսին:  (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
  • Հայրենիքի սերը` տորոնագույն գորգերի մեջ
Նրա շնորհները բազմաթիվ են. ինչին ձեռք է մեկնում, դառնում է արվեստի գործ: Ուսուցչուհի է, գրում է պիեսներ, բանաստեղծություններ, ներկայացումներ բեմադրում, նկարում է, գորգագործությամբ, փայտագործությամբ զբաղվում, դաշնամուր է նվագում, բազմապիսի ծաղիկներ աճեցնում: Տավուշի մարզի անտառապատ, գեղատեսիլ, փոքրիկ Ջուջեւան գյուղի 63-ամյա բնակչուհի Անուշ Ալեքսանյանն արդեն 44 տարի հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում տեղի դպրոցում: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
  • 500 առեւանգված ավտոմեքենա` Հայաստանում
1996 թ.-ից 01.01.2010 թ. օտարերկրյա պետություններում առևանգված և ՀՀ-ում հայտնաբերված ավտոմեքենաների քանակը 500 (հինգ հարյուր) է, որոնք առևանգվել են 32 երկրներում:  2004-2010 թթ ընթացքում տասն ավտոմեքենա վերադարձվել է հետախուզումը նախաձեռնող երկրներին:
  • Հասարակական կազմակերպությունը որոշել է դատարանի միջով լուծել համայնքային խնդիրները
Կապան քաղաքում կոյուղու մաքրման կայանը չի գործում, իսկ կոյուղաջրերը տարիներ շարունակ քաղաքի տարբեր թաղամասերում լցվում են մարզկենտրոնի միջով հոսող Ողջի գետը: (Հեղինակ` Մերի Սողոմոնյան)
  • Արվեստ և էթնիկություն.  Հայաստան-Սփյուռք նոր հանդիպումներ
Հայաստան-Սփյուռք մշակութային մերձեցման մասին խոսելիս, հիշենք, որ տարբեր երկրներից սերող սփյուռքահայերը, նրանք և հայաստանցիները տարբեր մետալիտետների կրողներ են: (Հեղինակ` Լիլիթ Սարգսյան)
  • Զոհաբերություն, պատմվածքի շարունակությունը (Հեղինակ` Անուշ Քոչարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter