Միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման աշխատաժողով
Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ ԱՄՆ պետդեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման ծրագրի (PNSP) ղեկավարության, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ կազմակերպմամբ հոկտեմբերի 12-13-ը Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով:
Աշխատաժողովի ընթացքում հայկական եւ ամերիկյան համապատասխան գերատեսչությունների կողմից նախապես մշակված եւ համաձայնեցված միջուկային մաքսանենգության կոնկրետ սցենարներով ներկայացվել է ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության միջոցով Հայաստանում ռադիոակտիվ կամ միջուկային մաքսանենգության դեպքերին արձագանքելու ընթացակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել