Միացյալ Նահանգներում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի անդամները


Ձերբակալություններ են տեղի ունեցել նաեւ Օհայո, Նյու Մեքսիկո եւ Ջեորջիա նահանգներում։ Ինչպես ամերիկյան The Wall Street Journal թերթն է տեղեկացնում, միայն Նյու Յորքում դատախազները գործեր են հարուցել 44 անձանց նկատմամբ, ովքեր Մեդիքեր (Medicare) պետական ապահովագրական կառույցից հափշտակել են մոտ 100 միլիոն դոլար։ Հայ հանցավոր խմբի անդամները կիրառել են երկրի 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաեւ հազարավոր հիվանդների անուններ։ Հայ հանցագործների դեմ չորեքշաբթի օրը հարուցվել են շանտաժի դիմելու, առողջապահական համակարգում կեղծիքների, ինքնության գողության, դրամի լվացման ու բանկային զեղծարարարությունների մասին մեղադրանքներ։ Ինչպես թերթն է տեղեկացնում, դատախազներն ասում են, թե հայկական հանցավոր խմբի անդամները դրամ հափշտակելու նպատակով դիմել են նաեւ սպառանլիքների։ Նրանցից Ռոբերտ Թերջանյանը, ըստ մեղադրանքների, սպառնացել է «թափել իրեն պարտք ունեցողների փորոտիքը»։ Դատապաշտպանների անունները դեռեւս չեն հրապարակվում»:
Լուսանկարը` Associated Press-ի Ռոբերտ Թերջանյանը՝ ձերբակալության պահին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել