
Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 12-ին երեկոյան ԼՂՀ զորավարժարաններից մեկում անցկացված ծրագրային զորավարժանքի ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի արդյունքում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող:
Զորավարժությունների ընթացքում շրջվել է մարտական մանյովր իրականացող տանկը: Տանկիստներից մեկը դուրս է ընկել տանկի բաց դիտահորից և մնալով տանկի տակ` զոհվել է: Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն սպասվում է այսօր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել