HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողը տարել են, օպերան չեն բեմադրել

ՀՀ մշակույթի նախարարությունում դարձյալ ստուգումներ են իրականացվում: «ՉԻ» տեղեկությունների համաձայն, ՀՀ վերահսկիչ պալատը կրկին ստուգումներ է սկսել նախարարությունում` հիմնական շեշտադրումները կատարելով հուշարձանների պաշտպանության և մշակութային մի քանի ծրագրերի իրականացման ընթացքի վրա: Բացի այդ, հայտնի դարձավ, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին 2006 թվականին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության իրականացման նպատակով հատկացվել է 14 մլն 942 հազար դրամ, որը, սակայն, նպատակային չի ծախսվել: Այսինքն` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 14 մլն դրամ գումար է հատկացվել «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար, սակայն մինչ օրս այդ օպերան չի բեմադրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter