
Հայերս շատ ենք սիրում հպարտանալ աշխարհում հաջողությունների ու փառքի հասած մեր հայրենակիցներով: Համաշխարհային հռչակ ունեցող հայազգի գործիչների մեջ շախմատիստ Գարի Կասպարովն առանձնանում է նաև իր ակտիվ քաղաքական գործունեությամբ. մասնավորապես նա այն եզակի մտավորականներից է, ով համարձակվում է քննադատել Ռուսաստանի իշխանություններին և հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից:
Եվ հենց դրանով է, թերևս, պայմանավորված, որ աշխարհի բոլոր ծայրերից հայազգի (և ոչ միայն) անուններին Հայաստան բերող ու մեծարող մեր իշխանությունները, մեղմ ասած, անտարբեր են աշխարհահռչակ շախմատիստի նկատմամբ: Իսկ ինչպե՞ս է ինքը` Կասպարովը վերաբերվում Հայաստանին, որևէ կերպ նա իրեն կապված համարու՞մ է Հայաստանի հետ: Մոսկվայում թերթի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կասպարովն, այս հարցին ի պատասխան` պատմել է անցյալ տարի իր հետ պատահած մի իրադարձության մասին:
«Մոտ մեկ տարի առաջ ես Թբիլիսիում էի` Զուրաբ Ազմայփարաշվիլու 50-ամյակին...Սեղանի շուրջ իմ կողքին նստեց Սմբատ Լպուտյանը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարը: Այո, ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, սակայն ընթացիկ խնդիրները Լպուտյանի վրա են: Եվ նա ինձ ասում է. «Գարիկ, ինչո՞ւ Երևան չես գալիս»: Ես պատասխանեցի. «Սմբատ, իսկ ո՞վ է ինձ հրավիրում Երևան»:
Տեսնեմ` մի տեսակ անհանգիստ շարժումներ է անում, երևի անհարմար զգաց...: Ես շարունակեցի. «Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են` ինձ հրավիրելու: Նրանք կգնա՞ն Պուտինի հետ հարբերությունները վատացնելու քայլին»: Ինձ համար պատասխանն այսօր ակնհայտ է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել